չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
ՌԴ-ն 2019-ին սպառազինության վրա ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի

ՌԴ-ն 2019-ին սպառազինության վրա ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի

2019 թ. Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ծախսել է ավելի քան 1,5 տրիլիոն ռուբլի՝ սպառազինության և պետական պաշտպանական պատվերների շրջանակներում միջոցառումների վրա, ասել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն։

Ըստ նրա՝ այդ միջոցների ավելի քան 68 տոկոսն ուղղվել է բարձր տեխնոլոգիական նմուշների սերիական փաթեթի գնումներին։ Նա նաև հավելել է, որ դա հնարավորություն է տվել պահպանել զորքերը ժամանակակից զենքով զինելու գործընթացը։

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ այս տարվա ընթացքում Զինված ուժերը բարձրացրել են մարտական ​​հնարավորությունները 14 տոկոսով: Նրա խոսքով՝ ծառայության մեջ նոր և արդիականացված սարքավորումների մասնաբաժինը հասել է 68,2 տոկոսի:

  • Կիսվել: