երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՌԴ միգրացիոն օրեսնդրության մեջ փոփոխություն է նախատեսվում

ՌԴ միգրացիոն օրեսնդրության մեջ փոփոխություն է նախատեսվում

ՌԴ Պետդուման աշնանը լրացումներ է կատարելու միգրացիոն օրենսդրության մեջ։ Ըստ փոփոխությունների, գործատուն պետք է պատասխանատվություն կրի ՌԴ ժամանած աշխատակիցների համար՝ ոչ աշխատանքային ժամերին կատարած գործողությունների մասով։ Այս մասին տեղեկանում ենք «Мосленте»-ից, որին հարցազրույց է տվել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։

Նշվում է, որ ձեռնարկված միջոցները նպատակ ունեն պաշտպանելու ռուսաստանցիներին միգրանտների միջև վերջերս հաճախակի դարձած վեճերից և ծեծկռտուքից։

«Գործատուները, ովքեր այլ երկրներից հրավիրում են աշխատակիցների, պարտավորվելու են ապահովել անվտանգությունը և կարգն այն հատվածներում, որտեղ միգրանտները բնակվում են, անցկացնել նրանց հետ բացատրական զրույցներ, ապահովել նրանց բժշկական ապահովագրությամբ։ Գործատուները պատասխանատվության են ենթարկվելու այն դեպքերում, երբ անկանխատեսելի իրավիճակները հետևանքներ ունենան»,- ասել է Վոդոլացկին։

Նա նաև նշել է, որ գործատուն պարտավորվելու է ոստիկանության հետ կարգավորել միգրանտների միջև ծագած վեճերը։

  • Կիսվել: