երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի առյուծը անկել է կենդանաբանական այգում. լուրը պաշտոնապես հաստատվեց

Գագիկ Ծառուկյանի առյուծը անկել է կենդանաբանական այգում. լուրը պաշտոնապես հաստատվեց

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։ Այս մասին տեղեկացնում են Երևանի Կենդանաբանական այգուց:

«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի:

  • Կիսվել: