«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է բոլոր հիմնական ՏԻՄ ընտրություններին․ Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է բոլոր հիմնական ՏԻՄ ընտրություններին, այս մասին լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Դա լինելու է մեր գաղտնի ծրագրի մաս, տանելու ենք հաղթանակներ»,- Հակակոռուպցիոն դատարանի մոտ ասել է նա։
Կարապետյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստանը» դեռ որոշում չունի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը վերցնելու են, թե ոչ։



