երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է

Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է տարածել՝ տեղեկացնելով, որ իր անունից հաղորդագրություններ են ուղարկվում։
 
«Հարգելի՛ քաղաքացիներ, վերջին օրերին այս երկու հեռախոսահամարներից իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում։
 
Նշված համարներն իհարկե որևէ առնչություն չունեն ինձ հետ, իսկ դրանցից տարածվող հաղորդագրությունները կեղծ են։
 
Դեպքի վերաբերյալ տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Խնդրում եմ լինել զգոն, չվստահել և անտեսել նման հաղորդագրությունները»,- գրել է Նազելի Բաղդասարյանը:

  • Կիսվել: