երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Վարազդատ Հարոյանը վերադարձավ ՀՊԼ. պաշտոնական

Վարազդատ Հարոյանը վերադարձավ ՀՊԼ. պաշտոնական

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Երևանի «Արարատում»։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

​33-ամյա փորձառու պաշտպանն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի առաջնություններում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։ Նշենք, որ 2021 թվականին Հարոյանը ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

​Հայաստանի ազգային թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ կրելով ավագի թևկապը։

  • Կիսվել: