երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Բեյրութում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին ընդունել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, անդրադառնալով երկու պետությունների միջև առկա ջերմ և բարեկամական հարաբերություններին, վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը շարունակել աջակցել Լիբանանին, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների հասցեագրման համատեքստում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում հետագա փոխգործակցության հեռանկարներին։ 

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին: Այս համատեքստում ընդգծվել է երկու երկու երկրների միջև քննարկումները բարձրագույն մակարդակով շարունակելու կարևորությունը:

  • Կիսվել: