ՌԴ-ին հասցված հարվածների պատասխանները կլինեն մի քանի անգամ ավելի հզոր. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ տարածքին հասցված հարվածներին Մոսկվայի պատասխանները կլինեն հայելային և ավելի ուժեղ։
Երկուշաբթի Պուտինը այցելել է «Հաղթանակի համար ամեն ինչ» խորագրով «Ժողովրդական ճակատի» ցուցահանդես, որտեղ նրան, այդ թվում, ներկայացրել են «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրի մակետը։
«Մեր պատասխանները միշտ կլինեն հայելային։ Որտեղ էլ նրանք փորձեն հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, մենք կպատասխանենք նույն կերպ, միայն մի քանի անգամ ավելի հզոր։ Հակառակորդը դա կզգա։ Արդեն զգում է, հուսով եմ։ Եվ հետագայում դա կզգա ավելի ու ավելի մեծ մասշտաբով»,– ասել է Պուտինը։



