չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ-ին և Ուկրաինային հաջողվեց որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում. Մեդինսկի

ՌԴ-ին և Ուկրաինային հաջողվեց որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում. Մեդինսկի

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են մարդասիրական միջանցքների շուրջ՝ բնակչության ելքի եւ հնարավոր ժամանակավոր հրադադարի համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ նա Ուկրաինայի հետ բանակցություններում գլխավորում է Ռուսաստանի պատվիրակությունը։

Մեդինսկին, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսաստանի Դաշնությանը եւ Ուկրաինային հաջողվեց որոշ հարցերի շուրջ ըմբռնում գտնել բանակցություններում։ ՌԴ-ն եւ Ուկրաինան մանրամասն քննարկեցին հումանիտար, ռազմական հարցեր եւ ապագա քաղաքական կարգավորման հարցը՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ցավոք, չենք ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էինք: Եվ միակ բանը, ինչ կարող եմ ասել, որ մանրակրկիտ քննարկվել են մարդասիրական ասպեկտները, որովհետև շատ քաղաքներ ներկայումս գտնվում են շրջափակման մեջ, դրամատիկ իրավիճակ է սննդի և բժշկական պարագաների հետ կապված՛՛:

 

 

 

  • Կիսվել: