չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ-ին աջակցելը Չինաստանի համար հետևանքներ կունենա. Բայդենը՝ Ծինփինին

ՌԴ-ին աջակցելը Չինաստանի համար հետևանքներ կունենա. Բայդենը՝ Ծինփինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանս է անցկացրել, հայտարարել է Սպիտակ տունը:

Ինչպես նշվում է՝ Բայդենը Ծինփինին ասել է, որ Ռուսաստանին աջակցելու դեպքում Չինաստանին հետևանքներ են սպասվում։ 

Սպիտակ տունը հաղորդում է նաև, որ Բայդենը կողմ է արտահայտվել Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները համամիտ են եղել, որ անհրաժեշտ է պահել կապի բաց գծերը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը կարգավորելու համար։

 

 

  • Կիսվել: