հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Չինաստանի ղեկավարի առաջին պետական այցն ԱՄՆ՝ վերջին 10 տարվա ընթացքում. Թրամփն ընդունել է Ծինփինին

Չինաստանի ղեկավարի առաջին պետական այցն ԱՄՆ՝ վերջին 10 տարվա ընթացքում. Թրամփն ընդունել է Ծինփինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն այս պահին հանդիպում է անցկացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Սա Չինաստանի ղեկավարի առաջին պետական այցն է Վաշինգտոն վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ սեպտեմբերի 23-ի երեկոյան Դոնալդ Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին Էնդրյուս ռազմական ավիաբազայում: Սա վերջին 11 տարում առաջին դեպքն է, երբ ԱՄՆ նախագահը օդանավակայանում է դիմավորում արտասահմանյան առաջնորդին:

Երկկողմ բանակցությունների գլխավոր թեմաներն են`առևտրային հարաբերությունները և մաքսատուրքերը (երկրները պայմանավորվել են երկարաձգել առևտրային զինադադարը), արհեստական բանականության զարգացման և անվտանգության կանոնակարգերը, Թայվանի շուրջ տիրող իրավիճակը և աշխարհաքաղաքական խնդիրները:

 

  • Կիսվել: