Ծինփինը՝ Չինաստան-ԱՄՆ համագործակցության կարևորության մասին
Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, սակայն առանց դրա շատ հարցեր դժվար կլիներ լուծել: Այս մասին այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Բանակցությունների մեկնարկից առաջ նա, մասնավորապես, ասել է. «Թեև Չինաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, բայց առանց այդ երկու երկրների համագործակցության՝ բազմաթիվ գլոբալ հարցեր դժվար կլիներ լուծել»:
Նշենք, որ Սի Ծինփինը հինգշաբթի օրը պետական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։



