շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը մեկ օրում տեղի ունենալ չի կարող. Ջոնսոն

ՌԴ-ից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը մեկ օրում տեղի ունենալ չի կարող. Ջոնսոն

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը մեկ օրում տեղի ունենալ չի կարող, այնուամենայնիվ, Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, իհարկե, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ կարող են արագ շարժվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են՝ կախված մատակարարումներից՛՛,-ասել է նա: 

  • Կիսվել: