ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ-ի և Իրանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

ՌԴ-ի և Իրանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի  նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: 

Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

ՌԴ նախագահը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հաղորդվում է նաև, որ  սա Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր Պուտինի հետ՝ հունիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

 

  • Կիսվել: