երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՌԴ և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավոր դադարեցվում է

ՌԴ և Վրաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավոր դադարեցվում է

Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս մասին InfoPort.am-ին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: