շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ էներգետիկայի նախարարն ու Իրանի նավթի նախարարը քննարկել են մի շարք ոլորտում երկրների համագործակցության հնարավորությունները

ՌԴ էներգետիկայի նախարարն ու Իրանի նավթի նախարարը քննարկել են մի շարք ոլորտում երկրների համագործակցության հնարավորությունները

ՌԴ էներգետիկայի նախարար Ն. Շուլգինովը և Իրանի նավթի նախարար Դ. Օուջին քննարկել են մի շարք ոլորտում երկու երկրների փոխգործակցության հիմնական ուղղությունները:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության կայքը։
 
Խոսքը հիմնականում վերաբերում է Ադրբեջան-Իրան-Ռուսաստան ձևաչափով «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի նախագծին։
 
«Չնայած արտաքին գործոններին, մեր երկկողմ տնտեսական համագործակցությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ», - նշել է Ն. Շուլգինովը:
 
Նա նաև հավելել է, որ 2021 թվականին երկու երկրները հասել են ռեկորդային ապրանքաշրջանառության։ Նախարարը էներգետիկան անվանել է ռուս-իրանական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը։

  • Կիսվել: