երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան ԱՊՀ-ի շրջանակներում դուրս է եկել շուրջ 50 համաձայնագրերից

ՌԴ ԱԳՆ. Ուկրաինան ԱՊՀ-ի շրջանակներում դուրս է եկել շուրջ 50 համաձայնագրերից

Ներկայումս Ուկրաինան դուրս է եկել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում ստորագրված շուրջ 50 համաձայնագրերից։

Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Մինչ օրս Կիևը դուրս է եկել շուրջ 50 համաձայնագրերից, հուշագրերից և որոշումներից (ԱՊՀ-ի շրջանակներում)»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
 
Միաժամանակ Պանկինը հավելել է, որ Ուկրաինայի իշխանությունների բոլոր քաղաքական դրդապատճառներով որոշումները պրագմատիկ են, և Կիևն ընդունում է դրանք՝ հաշվի առնելով իր իրական օգուտները։ «Այսպիսով, Ուկրաինան շարունակում է մնալ 2011 թվականի հոկտեմբերի 18-ի Ազատ առևտրի գոտու համաձայնագրի կողմ։
 
Ռուսաստանը, հասկանալի պատճառներով, կասեցրել է դրա կիրառումը Կիևի նկատմամբ (2016թ. հունվարի 1-ից), սակայն այն դեռ գործում է Ուկրաինայի և ազատ առևտրի գոտու այլ պետությունների միջև»,- պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։

  • Կիսվել: