ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԵԱՀԿ համաժողովում դանիական պատվիրակության հնչեցրած հայտարարությունները
Ռուսաստանը բողոք է ներկայացրել ԵԱՀԿ համաժողովի ընթացքում Դանիայի պատվիրակության կողմից հնչած հայտարարությունների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Արտաքի գործերի նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության մեջ, մասնավորաապես, ասված է. «Դանիական պատվիրակության ղեկավարը, որը կողմնակալորեն խոսում էր հակառուսական դիրքերից, շտապեց ամբիոն քաշել Կիևի ռեժիմի ներկայացուցիչներին։ Համաժողովում թշնամանքի և ատելության լեզուն սկսեց հնչել նոր եռանդով, հնչեցին Ռուսաստանի ղեկավարությանը «պատժելու» կոչեր, որոնք Դանիայի դեսպանը բացահայտորեն անվանեց «ոգեշնչման աղբյուր»: