ՌԴ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Քննարկվել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների առանձին ասպեկտները։
Երկու կողմից էլ հաստատվել է միջոցառման հաջող անցկացման տրամադրվածությունը։


