երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռամզան Քադիրովը երդմնակալության արարողության ժամանակ արտասվել է

Ռամզան Քադիրովը երդմնակալության արարողության ժամանակ արտասվել է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը լացել է երդմնակալության արարողության ժամանակ` ժողովրդին ուղղված իր ելույթում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ելույթի ընթացքում քաղաքական գործիչը հիշատակել է իր հորը՝ Չեչնիայի առաջին նախագահ Ախմատ Քադիրովին: «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ` ապահովելու հանրապետության խաղաղ, առողջ և գեղեցիկ ապագան: Ես սիրում եմ կրկնել հորս խոսքերը, ով ասել է, որ ճշմարտությունը հաղթելու է», - ասել է Քադիրովը և արտասվել:

Միջոցառման հյուրերը ծափահարություններով աջակցել են Չեչնիայի ղեկավարին:

«Այսօր հետադարձ հայացք նետելով՝ ես հասկանում եմ, որ այն ճշմարտությունը, որի մասին խոսում էր Ախմատ-հաջին, իսկապես հաղթել է»,-եզրափակել է Քադիրովը՝ ընդգծելով, որ մտադիր է արդարացնել չեչեն ժողովրդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վստահությունը:

 

  • Կիսվել: