ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռամզան Կադիրովը պատմել է իր որդու և Պուտինի հանդիպման մասին

Ռամզան Կադիրովը պատմել է իր որդու և Պուտինի հանդիպման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր որդու՝ Ահմաթի հանդիպման մասին,  հայտնում է ՛՛Говорит Москва՛՛-ն։

Կադիրովը նշել է, որ Ահմաթ Կադիրովը, որը զբաղեցնում է ՛՛Առաջինների շարժում՛՛ կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիպման ժամանակ նախագահին ՛՛պատմել է տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության մասին՛՛:

Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահն էլ պատմել է սեփական փորձի եւ իր ուղին սկսելու մասին։

՛՛Որոշ բաներ Վլադիմիր Պուտինը պատմել է առաջին անգամ՛՛,-նշել է Ռամզան Կադիրովը՝ հավելելով, որ Պուտինը նաեւ շնորհավորել է իր 17-ամյա որդի Ահմաթին մոտալուտ ամուսնության առթիվ:

  • Կիսվել: