կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են Իրանի և Նախիջևանի համագործակցության ընդլայնման ուղիները

Քննարկվել են Իրանի և Նախիջևանի համագործակցության ընդլայնման ուղիները

Նախիջևան Ինքնավար Հանրապետությունում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնին և ինքնավարության գերագույն խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Ազար Զեյնալովը հանդիպել են և քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին իրավիճակը: Պաշտոնյաները կարևորել են համագործակցությունները ընդլայնման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Իրանի բնական գազի մատակարարման շարունակմանը, անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտի, երկկողմ հարաբերությունների, Իրան-Ադրբեջան պառլամենտական բարեկամության խմբերի նախագահների համագործակցությանը, և Իրանի արևելյան ու արևմտյան Ատրպատական նահանգների հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության համագործակցության խնդիրներին: Հանդիպման ավարտին որոշում է կայացվել համապատասխան քայլեր իրականացնել երկկողմ համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպման ժամանակ Իրանի գլխավոր հյուպատոսն անդրադարձել է տարածաշրջանում իրանցի առևտրականների գործունեության հետ կապված որոշ դժվարությունների և կոչ արել աջակցել նրանց խնդիրների կարգավորմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև գիտական և համալսարանական համագործակցությունների և Իրանից Նախիջևան դեղամիջոցների արտահանման շարունակման ճանապարհին առկա խնդիրները:

 

  • Կիսվել: