չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկվել է նավթի և գազի ոլորտում Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման ռազմավարությունը

Քննարկվել է նավթի և գազի ոլորտում Իրանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև համագործակցության ընդլայնման ռազմավարությունը

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Նախիջևանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Սեյեդ Ահմադ Հոսեյնիի և Ինքնավար Հանրապետության նավթի ու գազի մատակարարման ինստիտուտի ղեկավար Բեհրուզ Ազիմովի հանդիպման ժամանակ, քննարկվել է Նախիջևանին նավթի և գազի մատակարարման հարցը, գրում է parstoday.com-ը:

Հանդիպման ընթացքում, Հոսեյնին  ներկայացրել է կողմերի  փոխհարաբերությունների վերջին վիճակը, նշելով. «Իրանը կարևորում է հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խորը և անկեղծ հարաբերությունները»:

Իսկ Ազիմովը նշել է. «Նավթի և գազի ոլորտում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կարիքների մեծ մասը բավարարվում է Իրանի միջոցով, և բարեբախտաբար դա արվում է արագ և առանց որևէ խնդրի, ինչի համար եմքն շնորհակալ ենք Թեհրանին»:

  • Կիսվել: