ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քենիայում հարձակվել են ամերիկյան բազայի վրա. կան զոհեր

Քենիայում հարձակվել են ամերիկյան բազայի վրա. կան զոհեր

Քենիայում «Ալ Քաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակման արդյունքում ԱՄՆ քաղաքացիներ են զոհվել, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Աֆրիկայում ԱՄՆ զինվորական հրամանատարությանը:

Ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման արդյունքում զոհերից մեկը զինվորական է, մյուս երկուսը՝ քաղաքացիական պայմանագրայիններ: ԱՄՆ ևս երկու քաղաքացի վիրավորվել է: Նրանց տարհանել են անվտանգ վայր:

Նշենք, որ ավելի վաղ Պենտագոնը հերքել էր ամերիկյան կողմում զոհերի մասին տեղեկությունները՝ խոսելով միայն 4 ծայրահեղականի սպանվելու մասին:

  • Կիսվել: