կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի. Էրդողան

ՔԲԿ-ն այսօր-վաղը զենքերը վայր կդնի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 8-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) կենտրոնակայանում հանդիպել է համակուսակից պատգամավորներին, գրում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հնարավոր զինաթափման և ինքնալուծարման գործընթացին:

Նա վստահեցրել է, որ մոտ ժամանակներս ՔԲԿ-ը վայր է դնելու զենքերը, ապա նաև ինքնալուծարվելու է:

«Այսօր-վաղը ՔԲԿ-ը վայր կդնի զենքերը և կլուծարվի: Դրանից հետո բոլորիս համար նոր գործընթաց, նոր ժամանակաշրջան կսկսվի»,-ասել է նա:

Բացի այդ Էրդողանը նշել է, որ դրանից հետո քաղաքականության տեսանկյունից մեծ աշխատանք պիտի իրականացվի և հավելել, որ գործընթացը չարաշահելու մտադրություն ունեցողներ ևս կարող են լինել:

«Դրան էլ պետք է պատրաստ լինենք: Հեշտ գործընթաց չի սպասվում մեզ»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը:

 

  • Կիսվել: