ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ

Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ

Նոր ահաբեկչություն Քաբուլում: Մոտ 12 մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ևս երեք տասնյակ մարդ վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ Քաբուլի մզկիթներից մեկում, սգո արարողության ժամանակ՝ կապված «Թալիբանի» առաջնորդներից մեկի՝ Զաբիուլլահ Մուջահիդի մոր մահվան հետ: Դեռևս ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն ըստ լրատվամիջոցների՝ թալիբները ձերբակալել են երեք կասկածյալի՝ հայտնում է Euronews-ը:

Նշվում է, որ սա առաջին խոշոր ահաբեկչությունն է Աֆղանստանի մայրաքաղաքում օգոստոսի վերջին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի հետևանքով զոհվեց 169 աֆղանստանցի և 13 ամերիկացի զինվոր:

Ահաբեկչությունից հետո թալիբները հայտարարեցին Քաբուլում «Իսլամական պետության» բջջի վերացման մասին:

Ըստ «Թալիբանի» տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիուլլահ Մուջահիդի՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան Քաբուլի 17-րդ շրջանում հատուկջոկատայինները գործողություն են իրականացրել ԻՊ զինյալների դեմ, և արդյունքում «ԻՊ-ի կենտրոնն ամբողջությամբ ոչնչացվել է, այնտեղ գտնվող ԻՊ-ի բոլոր անդամներն սպանվել են»:

  • Կիսվել: