շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը և Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման արդյունքները

Պուտինը և Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: