ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Պուտինը ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք. Բորել

Պուտինը ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք. Բորել

Պուտինը չկարողացավ կոտրել ուկրաինական բանակի դիմադրությունը իր չարդարացված ներխուժման նկատմամբ, և այժմ ստիպված է նահանջել Ռուսաստանի տարածք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Ես վերահաստատեցի ԵՄ-ի լիակատար աջակցությունն Ուկրաինայի ժողովրդի պայքարին»,-նշել է նա:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Politico-ն հայտնել է, որ Պուտինը դուրս է բերում որոշ զորքեր Ուկրաինայի հարավից՝ պաշտպանելու Կուրսկի և Բելգորոդի շրջանները։

«Ռուսաստանը տեղափոխել է իր ստորաբաժանումների մի մասը Ուկրաինայի հարավի Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից»,-Politico-ին ասել է ուկրաինական բանակի խոսնակը:

 

 

  • Կիսվել: