Պուտինը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին՝ վերջին օրերին կատարված աշխատանքի համար
Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ուժային կառույցների ղեկավարներին վերջին օրերին կատարված աշխատանքի համար։
՛՛Ես հավաքել եմ ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար՛՛,-ղեկավարների հետ հանդիպման բացմանն ասել է նա:
Նախագահը հավելել է, որ մտադիր է ուժայինների հետ քննարկել այն խնդիրները, որոնք հիմնված են անցյալի իրադարձությունների վերլուծության արդյունքների վրա։
՛՛Ես հավաքել եմ ձեզ, որպեսզի քննարկենք այս պահին ստեղծված իրավիճակը, կխոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք մեր առջև ծառացած են երկրում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում՛՛,-նշել է Պուտինը: