ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են զենք չվաճառել Իրանին. Թրամփ

Պուտինը և Սի Ծինփինը խոստացել են զենք չվաճառել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին, իսկ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Պուտինը և Սի Ծինփինը նրան խոստացել են զենք չվաճառել Իրանին։

Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում, մասնավորապես, նշել է. «Նախագահ Սին Պեկինում մեր վերջին հանդիպման ժամանակ ինձ ասաց, որ ոչ մի դեպքում զենք չի մատակարարի կամ չի վաճառի Իրանին, և այս հայտարարությունը վերաբերում էր նաև չինական ընկերություններին։

Հաշվի առնելով մեր հարաբերությունները՝ ես վստահում եմ նրա խոսքերին, և բացի այդ, ես նրան մեծ ծառայություն եմ մատուցում։

Նախագահ Պուտինը ևս ինձ ասաց, որ զենք չի վաճառի Իրանին։ Պուտինը հասկանում է, որ ես զենք եմ վաճառում ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են ամբողջ գինը, և ես պատկերացում չունեմ, թե ինչպես է այդ զենքը բաշխվում»:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից կամ Չինաստանից՝ հղում անելով երկու երկրների ղեկավարների հետ այդ մասին իր անմիջական համաձայնություններին։

  • Կիսվել: