երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պուտինը Մակրոնին ու Շոլցին խնդրել է ազդել Կիևի վրա՝ «հանցավոր գործողությունները դադարեցնելու համար»

Պուտինը Մակրոնին ու Շոլցին խնդրել է ազդել Կիևի վրա՝ «հանցավոր գործողությունները դադարեցնելու համար»

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը: Կողմերը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։ 

՛՛Առաջնորդները քննարկել են, որոշ հարցեր՝ կապված ռուսական հայտնի պահանջների իրագործմանը վերաբերող մշակվող պայմանավորվածություններին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները ուկրաինական խնդրի շուրջ՛՛,-նշված է երեք երկրների ղեկավարների հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ Պուտինը կոչ է արել Մակրոնին և Շոլցին ազդել Կիևի գործողությունների վրա խաղաղ բնակչության դեմ։ Նա նաև իր զրուցակիցներին տեղեկացրել է իրերի իրական վիճակի մասին՝ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության տարածքներում հումանիտար իրավիճակի հետ կապված նրանց բարձրացրած հարցերի հետ։

Կրեմլից նշել են. ՛՛Վկայակոչվել են ուկրաինական անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր՝ այլախոհների նկատմամբ արտադատական հաշվեհարդար, պատանդներ վերցնելը և քաղաքացիական անձանց օգտագործելը որպես կենդանի վահան, ծանր զինատեսակների տեղակայումը բնակելի թաղամասերում, հիվանդանոցների, դպրոցների, նաև մանկապարտեզների մոտ՛՛:

Նշվում է նաև, որ ՌԴ ղեկավարը Մակրոնին ու Շոլցին հորդորել է ազդել Կիևի վրա՝ հանցավոր գործողությունները դադարեցնելու համար:

  • Կիսվել: