հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պուտինը կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը

Պուտինը կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել զսպող ուժերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ Սերգեյ Շոյգուի եւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում կարգադրել է մարտական հերթապահության իրականացման հատուկ ռեժիմի բերել ռուսական բանակի զսպող ուժերը (միջուկային զենքը), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Արեւմտյան երկրները ձեռնարկում են ոչ միայն ոչ բարեկամական գործողություններ մեր երկրի նկատմամբ տնտեսական ոլորտում, ես նկատի ունեմ այն պատժամիջոցները, որոնց մասին բոլորը լավատեղյակ են, այլ ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս նաեւ ագրեսիվ հայտարարություններ մեր երկրի հասցեին»,-հավելել է երկրի ղեկավարը:

  • Կիսվել: