Պուտինը զանգահարել է Թրամփին. մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են Կրեմլը։
Նշվում է, որ Պուտինը շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ։
Կրեմլի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար և նշել, որ Պուտինը եղել է առաջին օտարերկրյա առաջնորդը, որն այսօր զանգահարել է իրեն։
Ուշակովի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Թրամփը կրկին հանդես է եկել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին։
Նա նաև հայտնել է Պուտինին, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու գործընթացը մոտ է ավարտին և կարող է հրապարակվել արդեն այսօր։
Կրեմլի տվյալներով՝ Պուտինը զրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հոլոքոստի թեմային՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չպետք է մոռանա այդ ողբերգության մասին։


