չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պուտինը Կադիրովի միջոցով ողջույն է փոխանցել չեչեն մարտիկներին

Պուտինը Կադիրովի միջոցով ողջույն է փոխանցել չեչեն մարտիկներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին խնդրել է ողջույն փոխանցել չեչեն մարտիկներին, որոնք մասնակցում են Ուկրաինայում հատուկ գործողությանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Պուտինը ՌԴ սուբյեկտների սոցիալ-տնտեսական աջակցության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ Կադիրովի ելույթից հետո, մասնավորապես, ասել է. ՛՛Շնորհակալություն, Ռամզան։ Շնորհակալություն։ Տղաներին ողջույն փոխանցիր՛՛:

Նա նաեւ նշել է, որ  այսօր հեռախոսով կխոսի Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ եւ կքննարկի չեչեն զինվորականների գործողությունները, որոնք արժանապատվորեն կատարում են իրենց առաջադրանքները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում։

 

  • Կիսվել: