շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափ կիրառած երկրներին նավթի մատակարարման դադարեցման մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափ կիրառած երկրներին նավթի մատակարարման դադարեցման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառման դեմ պատասխան միջոցների մասին։

Ըստ այդմ՝ Մոսկվան դադարեցնում է նավթի մատակարարումները այն երկրներին, որոնք գնային էմբարգո են սահմանել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիությանը ծովային ճանապարհով ռուսական նավթի մատակարարման էմբարգոն։ ԵՄ երկրները համաձայնեցրել են նաև ծովով մատակարարվող ռուսական նավթի գների առավելագույն սահմանաչափը՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակում: Նման որոշման մասին հայտարարել են G7-ի երկրներն ու Ավստրալիան։

 

 

  • Կիսվել: