կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Պուտինը և Էրդողանը, այնուամենայնիվ, տեսակամուրջի միջոցով մասնակցել են «Աղկույու» ԱԷԿ-ի արարողությանը

Պուտինը և Էրդողանը, այնուամենայնիվ, տեսակամուրջի միջոցով մասնակցել են «Աղկույու» ԱԷԿ-ի արարողությանը

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսակամուրջի միջոցով մասնակցել են «Աղկույու» ԱԷԿ-ի վառելիքի մատակարարման հանդիսավոր արարողությանը։

Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Գնահատվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները և հացահատիկային համաձայնագրի հարցը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկվող աշխատանքային խմբի միջոցով հնարավոր է նոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատել։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Աքկույու» ատոմակայանում կայանալիք արարողությանը մասնակցությունը։ 

  • Կիսվել: