շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը

Պուտինը ԵԱՏՄ ղեկավարներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգում նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության բիշքեկյան գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական հանդիպման մասին։

Նա միջոցառմանը հրավիրել է ԵԱՏՄ երկրների ղեկավարներին։ Ռուսաստանի ղեկավարը չի նշել հանդիպման ստույգ ամսաթիվը, գրում է News.ru-ն։

«Այսօրվա մեր աշխատանքից դուրս ուզում եմ հիշեցնել, որ մենք սպասում ենք ձեզ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների նախաամանորյա համաձայնեցված ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է Պուտինը։

  • Կիսվել: