շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն ու Մակրոնը «գրեթե երկու օրը մեկ» հեռախոսազրույց են ունենում

Պուտինն ու Մակրոնը «գրեթե երկու օրը մեկ» հեռախոսազրույց են ունենում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցներն այժմ տեղի են ունենում «գրեթե ամեն երկրորդ օրը», չի բացառվում զրույցի անցկացում նաև շաբաթ օրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հիմա գրեթե ամեն երկրորդ օրը Պուտինը խոսում է Մակրոնի հետ: Հետևաբար, իհարկե, ոչինչ բացառել չի կարելի. հեռախոսային դիվանագիտության առումով շատ ակտիվ աշխատանք է տարվում»,- պարզաբանել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք երկուսի միջև հեռախոսազրույց է տեղի ունենալու շաբաթ օրը:

  • Կիսվել: