շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Պուտինը Ջոնսոնի հետ զրույցում ընդգծել է ՆԱՏՕ-ի անպատրաստ լինելը՝ ադեկվատ արձագանքելու ռուսական կողմի մտահոգություններին: Պուտինը Ջոնսոնին ասել է, որ Կիևը խրոնիկ սաբոտաժի է ենթարկում Մինսկի համաձայնությունները»,-ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ՌԴ վարչապետն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը քննարկել են ՌԴ անվտանգության ամրագրված երաշխիքների երկարատև իրավական ապահովման հարցը:

 

  • Կիսվել: