հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թուրքիայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունան այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել, ոտղ, մասնավորապես, ասված է.  «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները»:

Նշվում է, որ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը. Դամասկոսը քաղաքական լուծման կարիք ունի:

  • Կիսվել: