երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. մանրամասներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ կողմերը քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրված իրադրությունը։

Զրույցի ընթացքում ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել իսրայելա-պաղեստինյան շարունակվող էսկալացիայի, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աղետալի աճի կապակցությամբ:

Շեշտվել է նաև երկու կողմերի կողմից անհապաղ հրադադարի և բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը. երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ակտիվորեն աջակցել դրան:

 

  • Կիսվել: