ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պուտինն անօդաչու ավիացիայի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի. աղբյուր

Պուտինն անօդաչու ավիացիայի զարգացման վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի. աղբյուր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ խորհրդակցություն կանցկացնի անօդաչու ավիացիայի զարգացման վերաբերյալ: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է լրագրող Պավել Զարուբինը:

Նա նշել է, որ Պուտինն առաջիկա օրերին կշփվի նաև տարածաշրջանների ղեկավարների հետ: Նախատեսվում է նաև անվտանգության խորհրդի հետ օպերատիվ խորհրդակցություն:

Կրեմլի մամուլի ծառայությունը դեռ պաշտոնապես չի հրապարակել ՌԴ նախագահի՝ հաջորդ շաբաթ սպասվող ծրագրերը:

  • Կիսվել: