երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պուտինի կարգադրությամբ Սուրբ Ծնունդի առթիվ հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում հրադադար կսահմանվի

Պուտինի կարգադրությամբ Սուրբ Ծնունդի առթիվ հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում հրադադար կսահմանվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը: Կարգադրությունը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում:

«Հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ 2023 թվականի հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև 2023 թվականի հունվարի 7-ի ժամը 24.00-ն Ուկրաինայում կողմերի մարտական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանել։

Ելնելով այն հանգամանքից, որ մարտական գործողությունների շրջաններում ապրում են ուղղափառություն դավանող մեծ թվով քաղաքացիներ, կոչ ենք անում ուկրաինական կողմին հայտարարել հրադադարի ռեժիմ եւ հնարավորություն տալ նրանց Ճրագալույցի, ինչպես նաեւ Քրիստոսի ծննդյան օրը մասնակցել պատարագին»,- ասվում է կարգադրության մեջ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրլիը հակամարտող կողմերին հրադադարի կոչ էր արել, որպեսզի հավատավոր ժողովուրդը կարողանար եկեղեցի այցելել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

՛՛Ես՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլս, դիմում եմ ներքին հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին՝ կոչ անելով դադարեցնել կրակը և սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, որպեսզի ուղղափառ մարդիկ կարողանան մասնակցել Սուրբ Ծնունդի նախօրեի և Քրիստոսի Ծննդյան արարողություններին՛՛,-նշել էր նա:

  • Կիսվել: