երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Պրոֆեսորը ներկայացրել է «օմիկրոնի» վեց գաղտնի ախտանշանները

Պրոֆեսորը ներկայացրել է «օմիկրոնի» վեց գաղտնի ախտանշանները

՛՛ZOE Covid Symptom Study՛՛ ընկերության պրոֆեսոր Թիմ Սպեկտորն ասել է, որ կորոնավիրուսի ՛՛օմիկրոն՛՛ շտամը կարող է բնակվել ոչ թե քթի մեջ, այլ աղեստամոքսային համակարգում, գրում է The Sun-ը: 

Նշվում է, որ պրոֆեսորը հայտնել է, որ  ՛՛օմիկրոնով՛՛ վարակվածները կարող են աղեստամոքսային համակարգի խաթարումներ ունենալ հետևյալ վեց ախտանշաններով՝ փորացավ, փքվածություն, զկռտոց, ստամոքսի այրոց, փորլուծություն, սրտխառնոց:

՛՛Գիտենք, որ կորոնավիրուսը կարող է օրգանիզմի տարբեր մասերում լինել, «Օմիկրոնի» դեպքում այն կարող է նաև ստամոքսը ՛՛գրոհել՛՛,-ասել է Սպեկտորը:

  • Կիսվել: