չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը. ՌԻԱ Նովոստի

Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է ութ հազարը. ՌԻԱ Նովոստի

Պորտուգալիայում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 8 հազար դեպք, զոհերի թիվը հասել է 187-ի, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

Դեպքերի ընդհանուր թիվը մեկ օրում աճել է 808-ով և հասել 8251-ի: Ամենից շատ՝ 4910 դեպք, գրանցված է երկրի հյուսիսային շրջանում:

Մարտի 19-ից Պորտուգալիայում հայտարարված է արտակարգ դրություն:

 
 
 
 
 
 

  • Կիսվել: