երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ երկրների հետ վարժանքների պրակտիկային․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Պետք է հավատարիմ մնալ ՀԱՊԿ երկրների հետ վարժանքների պրակտիկային․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում դաշնակիցների լրջագույն ուշադրությունն է հրավիրել նրան, որ ԱՄՆ-ի հետ նրանց զորավարժությունները Մոսկվայում ընկալվում են անհանգստության տարրով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ  ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան ելնում է նրանից, որ անհրաժեշտ է դաշնակցային ոգով հավատարիմ մնալ ՀԱՊԿ դաշնակիցների հետ վարժանքների պրակտիկային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: