կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Պետք է անել հնարավորը, որ Իրաքը չներքաշվի տարածաշրջանում հակամարտության մեջ. Մակրոն

Պետք է անել հնարավորը, որ Իրաքը չներքաշվի տարածաշրջանում հակամարտության մեջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սոցցանցի իր էջում հայտնել է, որ զրուցել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ։

Մակրոնը, մասնավորապես, նշել է. «Ես հաստատեցի իմ աջակցությունը Դահուքի իրենց տան վրա այդ հանցախմբի անընդունելի հարձակումից հետո։ Այդ միջադեպը վկայում է իրաքյան հաստատությունների վրա հարձակումների թեժացման մասին, այնպիսին, ինչպիսին հարձակումն էր, որը կատարվեց անցած շաբաթ, որի հետեւանքով զոհվեց Փեշմերգայի 6 մարտիկ։ Այդ պատճառով ես իմ ցավակցություններն եմ հայտնել եւ իմ զորակցությունը նախագահ Նեչիրվան Բարզանիին»:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Իրաքի կառավարությունը Քուրդիստանի շրջանակում պետք է աշխատի տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։

«Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան, որպեսզի թույլ չտրվի, որ Իրաքը ներքաշվի այդ անկարգությունների մեջ։ Ֆրանսիան մնում է իրաքցիների բարեկամը»,-գրել է Մակրոնը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անօդաչուն գրոհել է Բարզանիի տունը։ Իրաքի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը։

  • Կիսվել: