չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն դեմ է երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Զելենսկիի առաջարկին

Պեսկովը հայտնել է, որ ՌԴ-ն դեմ է երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ Զելենսկիի առաջարկին

Կրեմլը կողմ չէ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ երկու երկրների ղեկավարների միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ առաջարկին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Պեսկովը գոհ է Բելառուսում Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջոցով առկա ձևաչափով ընթացող բանակցություններից, սակայն նշել է, որ դրանց արդյունքներով որևէ փաստաթղթի ստորագրման մասին խոսելը դեռ վաղ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ:

 

  • Կիսվել: