շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պենտագոնի ղեկավարը` Անդրկովկասում «3 + 3» ձևաչափ ստեղծելու Ռուսաստանի առաջարկի մասին

Պենտագոնի ղեկավարը` Անդրկովկասում «3 + 3» ձևաչափ ստեղծելու Ռուսաստանի առաջարկի մասին

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է Անդրկովկասում «3 + 3» ձևաչափ ստեղծելու Ռուսաստանի առաջարկը, փոխանցում է Ria.ru-ն։

«Ինչ վերաբերում է «3 + 3» ձևաչափին, ես կասեի, որ Ռուսաստանը պետք է հարգեր 2008-ի հրադադարի համաձայնագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը», - ասաց Օսթինը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր, որ կողմերը քննարկել են «3 + 3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: