Պայթյուն Նիժնեկամսկի քիմիական գործարանում. կան զոհեր
Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանում հզոր պայթյուն է որոտացել, որին հաջորդել է հրդեհը: Դեպքը հաստատել են քաղաքային իշխանությունները և գործարանի սեփականատեր «Սիբուր» ընկերությունը, տեղեկացնում է DW-ն։
Նշվում է, որ, ըստ ընկերության մամուլի ծառայության, պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ, իսկ առնվազն 72-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ «Քիմիական գործարանում միջադեպի նախնական պատճառը սարքավորումների անսարքությունն է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հրդեհը բռնկվել է գործարանի արտադրական շենքում, որի հետևանքով պայթել է խոնավությունը չորացնող սարքը: Պայթյունի պատճառը եղել է նաև բլոկներից մեկում տեխնիկական անսարքությունը:
Նիժնեկամսկի քաղաքապետ Ռադմիր Բելյաևը հայտարարել է, որ հրդեհը մարվել է:


